Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում բացվել է «ՌԻՈ» առևտրի և ժամանցի կենտրոնը

13 Նոյեմբեր, 2017 18:16
Մայրաքաղաքում բացվել է «ՌԻՈ» առևտրի և ժամանցի կենտրոնը

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ միասին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել ռուսաստանյան խոշորագույն «ՌԻՈ» ցանցի մաս կազմող համանուն առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: 

Կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին:
24 հազար քմ ընդհանուր մակերեսով եռահարկ առևտրային կենտրոնի ներդրումային ծրագրի իրականացման արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ` «ՌԻՈ»-ի բացումով կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին