Սան Դիեգոյում անցկացվող հարսանիքներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ բարաք Օբաման անակնկալ է մատուցել նորապսակներին: Պսակադրության վայրից ոչ հեռու Օբաման գոլֆ խաղալիս է եղել, և որոշել է միանալ խնջույքի մասնակիցներին: Խաղի ավարտից հետո Օբաման անցնելիս է եղել մարգագետնային տարածքով, որտեղ բոլոր 60 հյուրերը շարվել էին՝ նախագահի հետ ձեռք սեղմելու համար։ «Ես բժիշկ եմ, և երբ ես այս մասին ասացի նախագահին, նա սեղմեց ձեռքս։ Ես իսկական հպարտություն զգացի»,- ասել է փեսացուն։