Կարևոր իրադարձություններ

Կատալոնիայի ղեկավարի դեմ հայց է պատրաստվել անկախության հռչակման դեպքում

21 Հոկտեմբեր, 2017 22:25
Կատալոնիայի ղեկավարի դեմ հայց է պատրաստվել անկախության հռչակման դեպքում

Իսպանիայի Գլխավոր դատախազության վարչությունը Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին ապստամբության մեջ մեղադրելու հիմք է պատրաստել, հայտնում է El Mundo-ն: Հայցը կներկայացվի ինքնավարության անկախության հռչակման դեպքում: Խռովությանը մասնակցությունն ապացուցելու դեպքում պատիժը կարող է կազմել 15-30 տարվա ազատազրկում:

Այսօր Իսպանիայի իշխանությունները սկսել են Կատալոնիայում ուղղակի կառավարում սահմանելու գործընթացը: Ինչպես շաբաթ օրը հայտարարել էր վարչապետ Մարիանո Ռախոյը՝ շրջանի կառավարությունը կլուծարվի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն ոչ ուշ, քան կես տարի անց: Մինչ այդ Կատալոնիան կղեկավարի Մադրիդի նշանակած ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին