Կարևոր իրադարձություններ

«Բաղդադի և Էրբիլի միջև սկսվել է տեղեկատվական-քարոզչական պատերազմի նոր փուլ»

19 Հոկտեմբեր, 2017 11:18
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Բաղդադի և Էրբիլի միջև սկսվել է տեղեկատվական-քարոզչական պատերազմի նոր փուլ»

Բաղդադի և Էրբիլի միջև սկսվել է տեղեկատվական-քարոզչական պատերազմի նոր փուլ:

Մինչ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով իրաքյան բանակային ուժերը և «ժողովրդական աշխարհազորի» զորամիավորումները դուրս են բերվել վերջին օրերի ընթացքում Բաղդադի վերահսկողության տակ անցած, ասյպես կոչված, վիճելի տարածքների բնակավայրերից, քրդական լրատվամիջոցները բավական ինտենսիվ կերպով տեղեկատվություն են տարածում դրանցում բռնկված քրդական ապստամբությունների և փեշմարգայի ուժերի գրանցած տեղային հաջողությունների մասին:

Բանն այն է, որ Բաղդադի կենտրոնական իշխանությունները պատրաստվում են «Իսլամական պետության» դեմ երկրի արևմտյան հատվածներում և Սիրիա-Իրաք սահմանին ռազմական գործողությունների՝ նաև սահմանի մյուս կողմում ահաբեկիչների դեմ սիրիական, ըստ էության, դաշնակից ուժերի պայքարին օժանդակելու նպատակով:

Իրաքյան բանակային զորամիավորումների և «Ժողովրդական աշխարհազորի» ուժերի դուրսբերումը վերոնշյալ շրջաններից պայմանավորված է մեծամասամբ հենց այս հանգամանքով, ինչպես նաև Բաղադի այն վստահությամբ, որ իրավիճակը «քրդական ուղղությամբ» արդեն կարելի է կառավարել հիմնականում ոստիկանական ուժերով:

#Իրաք #Քրդստան

 

Լրահոս

Դիտել ավելին