Կարևոր իրադարձություններ

Իրաքյան Քրդստանում ընտրությունները չեղարկվել են

18 Հոկտեմբեր, 2017 21:21
Իրաքյան Քրդստանում ընտրությունները չեղարկվել են

Իրաքյան Քրդստանի հանրաքվեի և ընտրությունների հարցերով բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել անորոշ ժամկետով հետաձգելու ինքնավարությունում խորհրդարանական և նախագահական ընտրությունները, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը։

Հանձնաժողովը որոշել է ժամանակավորապես դադարեցնել բոլոր ընթացակարգերը՝ կապված քրդական տարածաշրջանում ընտրությունների հետ, որոնք ծրագրված էին նոյեմբերի 1-ին։ Ընտրական հանձնաժողովում նշել են, որ նման միջոցառումների ընդունման պատճառ են դարձել վերջին իրադարձություններն ինքնավարությունում և Իրաքյան Քրդստանի ղեկավարի պաշտոնի թեկանածուի բացակայությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին