Կարևոր իրադարձություններ

Իրանը չի ծրագրում դուրս գալ միջուկային գործարքից

18 Հոկտեմբեր, 2017 21:00
Իրանը չի ծրագրում դուրս գալ միջուկային գործարքից

Իրանը չի ծրագրում դուրս գալ միջուկային գործարքից։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հաստատել է Թեհրանի մտադրությունը՝ պահպանելու միջուկային գործարքն առաջատար համաշխարհային տերությունների հետ։

Խամենեին սակայն նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը խզի համաձայնագիրը, ապա Իրանը կվերածի այն մանր կտորների, հայտնում է TASS գործակալությունը։

Իրանի հոգևոր առաջնորդը նաև ընդգծել է, որ Թեհրանի համար անընդունելի է ճնշումը Եվրոպայի կողմից իր տարածաշրջանային քաղաքականության և հրթիռային ծրագրի հանդեպ։

«Իրանի համար անընդունելի է եվրոպական միջամտությունը մեր հրթիռային ծրագրին և տարածաշրջանային քաղաքականությանը, ահաբեկչական ամերիկյան քաղաքականությանը եվրոպացիների հետևելը»,-ասել է Խամենեին։

 

Լրահոս

Դիտել ավելին