Կարևոր իրադարձություններ

2018-ից Թուրքիան կվերսկսի լոլիկների արտահանումը Ռուսաստան

18 Հոկտեմբեր, 2017 16:16
2018-ից Թուրքիան կվերսկսի լոլիկների արտահանումը Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Էներգետիկայի նախարար և ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ 2018թ. դեկտեմբերի 1-ից Թուրքիան վերսկսելու է լոլիկների արտահանումը Ռուսաստան:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ռուս պաշտոնյան հայտնել է, որ  երկու երկրները սկզնունքային համաձայնության են հասել թուրքական լոլիկների ներկրման արգելքը վերացնելու շուրջ:

Չորս թուրքական ընկերություն իրավունք են ստացել դեկտեմբերի 1-ից շուրջ 50 տոննա լոլիկ արտահանել Ռուսաստան: Այժմ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի պատրաստվեն համապատասխան փասթաթղթեր:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին  կայանալիք հանձանաժողովի նիստի ժամանակ ռուս և թուրք պաշտոնյանները քննարկելու են նաև ռուսական արտադրության թռչնամիս  թուրքական շուկա հանելու հարցը:

Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա տնտեսական խոչընդոտները պետք է վերացվեն:

Հիշեցնենք, որ երբ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռը, երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարաացան: Ռուսաստանը սկսեց տարբեր ոլորտներում պատժամիջոցներ կիրառել  Թուրքիայի նկատմամբ: Ռուսաստանում արգելվեցին նաև լոլիկների  ներկրումը Թուրքիայից:

Չնայած հետագայում ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, պաշտոնական Մոսկվան դեռևս պահպանում էր 

 

Լրահոս

Դիտել ավելին