Կարևոր իրադարձություններ

1, 2, 3...10. Ժորժ Խաչատրյանի անշարժ գույքը. «Փաստ»

17 Հոկտեմբեր, 2017 09:20
1, 2, 3...10. Ժորժ Խաչատրյանի անշարժ գույքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Ժորժ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Խաչատրյանը հայտարարագրել է տասը անուն անշարժ գույք, որից երկուսը արտադրական նշանակության շինություններ են, երկուսը հողամաս, երկուսը հողին ամրակայված այլ անշարժ գույք, երեքը հասարակական նշանակության շինություն և մեկն էլ ավտոտնակ:

Պաշտոնյան հայտարարագրել է նաև «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա: Բացի այդ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է ներդրումներ՝ 18 հազար դրամ բաժնետոմս ու 25 հազար դրամ բաժնեմաս: Փոխառություններ ևս ունեցել է, որոնք կազմել են 74 միլիոն 498 հազար դրամ:

Խաչատրյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 13 միլիոն 796 հազար դրամ, որից 9 միլիոն 638 հազար դրամը շահաբաժինն է, իսկ մնացածը՝ աշխատավարձ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին