Կարևոր իրադարձություններ

Տիկին Տիկուշն արդեն 18 տարի իր հացը վաստակում է տաքսի վարելով. «Հրապարակ»

14 Հոկտեմբեր, 2017 10:08
Տիկին Տիկուշն արդեն 18 տարի իր հացը վաստակում է տաքսի վարելով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տիգրանուհի Գեւորգյանը Գյումրիում միակ կին տաքսու վարորդն է, բոլորը նրան կարճ՝ Տիկուշ են ասում: Թեեւ մեր օրերում կնոջն ավտոմեքենայի ղեկին տեսնելը զարմանալի չէ, բայց 90-ականներին, այն՝ էլ Գյումրիում, իսկական հեղափոխություն էր: Իսկ 68-ամյա տիկին Տիկուշն արդեն 18 տարի իր հացը վաստակում է տաքսի վարելով: Այս համարձակ որոշումը կայացրել է, երբ զրկվել է աշխատանքից՝ փակվել է Գյումրու գուլպաների գործարանը՝ հայտնի Չուլոչնին:

Ավտոմեքենա վարելը ժառանգել է հորից, շուրջ 35 տարի՝ դեռ խորհրդային տարիներից, ավտոմեքենա է վարել: Երբ նրա տաքսին ուղեւոր է նստում ու պատվիրում՝ «ապ ջան, քշի», նա այլեւս չի զարմանում։ «Կարեւորը մարդու թասիբն է, աշխատել ուզելը»,- ասում է տիկին Տիկուշը՝ նշելով, որ չնայած թոշակառու է, բայց աշխատելու ցանկությունը մեծ է: Տաքսի վարելը մյուս բաներին չի խանգարել՝ նա նաեւ լավ տանտիկին է»:

Առավել մանրամասը`  թերթի այսօրվա համարում 

 

 

Լրահոս

Դիտել ավելին