Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպան դառնալուն խանգարել են Հերմինե Նաղդալյանն ու Յուրի Վարդանյանը. «Հայկական ժամանակ»

13 Հոկտեմբեր, 2017 10:35
Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպան դառնալուն խանգարել են Հերմինե Նաղդալյանն ու Յուրի Վարդանյանը. «Հայկական ժամանակ»

«Հետաքրքիր մանրամասներ են  «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձել Վրաստանում Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցի վերաբերյալ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու հարցում վրացիների հիմնական փաստարկն այն է, որ հայկական մամուլում շատ վաղ սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սերգեյ Մինասյանի համար ագրեման հայցելու մասին: 

Այստեղ ուշագրավ հարցն այն է, թե ով էր այդ տեղեկությունները «մամուլի բերան» գցողը: Մեզ հայտնի դարձավ, որ այս հարցում բոլորը հիմնականում կասկածում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Որովհետև հենց Հերմինե Նաղդալյանի անունն էր այս գարնանը շրջանառվում որպես Վրաստանում Յուրի Վարդանյանին փոխարինողի հիմնական թեկնածու: Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ՝ նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, նա ԱԺ-ում չէր:

 

Ամեն դեպքում՝ այդ տեղեկությունը մամուլին հայտնի դարձնողը հստակ հասկացել է, որ վրացական կողմին դուր չի գա, որ սովորաբար գաղտնի պահվող ագրեմանի տրամադրման գործընթացը հայկական մամուլով կհրապարակայնացվի, ու արձագանքը կլինի սուր: Սկզբում կարծում էինք, որ միգուցե նաև ԱԳՆ-ից լիներ Սերգեյ Մինասյանի ագրեմանին սպասելու տեղեկատվության արտահոսքը՝ վրացական կողմի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու ակնկալիքով, բայց մեզ հայտնի դարձավ նաև, որ պաշտոնական շրջանակներում վստահ են՝ տեղեկատվության արտահոսքը ԱԳՆ-ից չի եղել, այլ այս հարցում որոշակի շահագրգռություններ ունեցող քաղաքական ու Վրաստանում հետաքրքրություններ ունեցող բիզնես շրջանակներից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին