Կարևոր իրադարձություններ

Քուրդիստանի անկախության հանրաքվեով փորձ է արվում տարածաշրջանում ստեղծել «երկրորդ Իսրայել». Էրդողանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի հետ

05 Հոկտեմբեր, 2017 12:14
Քուրդիստանի անկախության հանրաքվեով փորձ է արվում տարածաշրջանում ստեղծել «երկրորդ Իսրայել». Էրդողանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեի հետ  կայացած հանդիպման մասին որոշ մանրամասներ են հրապարակվել:

Թուրքական «Habersol» լրատվամիջոցը, հղում անելով Համենեի նստավայրից արված գրավոր հայտարարությանը, նշում է, որ հանդիպման ժամանակ գլխավոր թեման եղել է իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեն, որին դեմ են թե՛ պաշտոնական Անկարան, թե՛ Թեհրանը:

Ըստ այդ հայտարարության՝ Էրդողանը Քուրդիստանի անկախության հանրաքվեն որակելով  որպես «աններելի սխալ»՝ ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համաձայնություն կա այդ հարցում:

Նա պնդել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի նման պետությունները ցանկանում են Մերձավոր Արևելքը մասնատել:

Դրանից զատ այդ պետությունները Սիրիայի հետ կապված տարբեր ծրագրեր ունեն: Եվ այդ առումով շատ կարևոր է, որ Սիրիայի հարցում Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնեն:

Իր հերթին Համենեն նշել է, որ  իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեով փորձ է արվում տարածաշրջանում ստեղծել «երկրորդ Իսրայել»: Այդ իսկ պատճառով էլ Իրանը և Թուրքիան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված պետք  է անհրաժեշտ միջոցառումներ  ձեռնարկեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին