Կարևոր իրադարձություններ

4 դար կորած համարվող Ռուբենսի նկարը հայտնաբերվել է Շոտլանդիայում

24 Սեպտեմբեր, 2017 20:00
4 դար կորած համարվող Ռուբենսի նկարը հայտնաբերվել է Շոտլանդիայում

Շոտլանդիայի թանգարանում հայտնաբերվել է հայտնի ֆլամանդացի նկարիչ Փիթեր Փաուլ Ռուբենսի նկարը, որը կորած էր համարվում ավելի քան 400 տարի։ Այս մասին հայտնում է Scotsman պարբերականը։

Питер Пауль Рубенс. Портрет герцога Бекингема. 1625 год. Архивное фото

Նկարում պատկերված է Բուքինգեմի դուքս Ջորջ Վիլիերսը։ Ռուբենսը նրա դիմանկարը հեղինակել է 17-րդ դարում։ Տևական ժամանակ համարվել է, որ Գլազգոյում Պոլոկի տուն-թանգարանի հավաքածուում պահվող նկարը նկարչի բնանկարի ընդամենը լավ պատճենն է։

Արվեստի գործը հայտնաբերել հաջողվել է բրիտանացի լրագրող, արվեստաբան Բենդոր Գրոսվենորին։ Նրա հետազոտությունը ցույց է տվել, որ Ռուբենսի ֆիրմային հնարքները քողարկված են եղել կեղտի և ուշ շրջանում ավելացված ներկերի տակ։

Նկարի իսկությունը հաստատել են նաև Բելգիայում «Ռուբենսի տուն» թանգարանի փորձագետները։ Նախնական գնահատականներով՝ գլուխգործոցի արժեքը կարող է կազմել մի քանի տասնյակ մլն ֆունտ։

 

Լրահոս

Դիտել ավելին