Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում սկսել են մուսուլմանների համար նախատեսված խոզապուխտ վաճառել

19 Սեպտեմբեր, 2017 19:02
Իսպանիայում սկսել են մուսուլմանների համար նախատեսված խոզապուխտ վաճառել

Արաբական ծագմամբ բելգիացի ձեռնարկատեր Ֆայսալ Մրադ Դալին իսպանական Անդալուսիայում ոչխարի մսից խամոնի (խոզապուխտ) արտադրություն է սկսել, որը կարող են օգտագործել մուսուլմանները:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, այս միտքը նրա մոտ առաջացել է Գրանադայում ճամփորդելիս: Նրա կինը, ով իսպանական ծագմամբ բելգիացի է և դավանափոխությամբ մուսուլմանուհի է դարձել, բողոքել է, որ հավատքը թույլ չի տալիս խամոն ուտել:

Այդ ժամանակ մասնագիտությամբ անասնաբույժ Ֆայսալը փորձեր է սկսել անել ոչխարի մսով: Այս միսն ավելի արագ է կլանում աղը, քան խոզի միսը, այդ իսկ պատճառով այն պատրաստելու համար 8 ամսից մեկ տարի է պահանջվում:

Ոչխարի մսից տարատեսակ ուտեստների արտադրությունը Ֆայսալն սկսել է 2009-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին