Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ով է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

19 Սեպտեմբեր, 2017 08:27
Ով է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռեւս իրավապահների կողմից հետախուզվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Ռաֆիկ Խաչատրյանը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է, շինարար, ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց դեպքի օրը՝ երեկոյան, իրավապահները գնացել են Ռաֆիկ Խաչատրյանի տուն եւ հետաքրքրվել, թե նա որտեղ կարող է լինել: Ընտանիքի անդամները ասել են, որ տեղեկություն չունեն: Իրավապահները Ռաֆիկ Խաչատրյանի կնոջը՝ Ռուզաննային, ասել են, որ հարեւաններից մեկին հրավիրի իրենց տուն՝ որպես վկա, քանի որ կա համապատասխան որոշում, որ պետք է խուզարկություն իրականացնեն: Ու երբ իրավապահները ներակայացրել են Ռաֆիկ Խաչատրյանի մտերիմներին, թե ինչի համար են նրան փնտրում, ընտանիքի անդամնեը զարմացել են, եւ չեն կարողանում հասկանալ, թե նա ինչ կապ կարող էր ունենալ այդ անձանց հետ: Նախկինում նրանք երբեք միմյանց հետ շփումով աչքի չեն ընկել»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին