Կարևոր իրադարձություններ

Երևանի կենտրոնում կկառուցվի 3-րդ «Մարիոթը». «ներդրողը» Գագիկ Խաչատրյանն է. «Հրապարակ»

16 Սեպտեմբեր, 2017 09:18
Երևանի կենտրոնում կկառուցվի 3-րդ «Մարիոթը». «ներդրողը» Գագիկ Խաչատրյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը, որը շատ-շատ հարցերում է զիջում Վրաստանին, որոշել է «Մարիոթների» հարցում ոչ միայն չզիջել, այլև առաջ անցնել Թբիլիսիից:

Հիշեցնենք` Թբիլիսիում կա երկու «Մարիոթ»․ մեկը` «Courtyard», 3-4-աստղանի: Երևանում և Ծաղկաձորում երկու հինգաստղանի շքեղ «Մարիոթների» կողքին առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում` Աֆրիկյանների պանդոկի տեղում (Պուշկինի փողոց) վեր կխոյանա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը` «ներդրումային» նոր ծրագիր` «Courtyard by Marriott»:

«Ներդրողը» նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն է, որի հետ առնչություն ունեցող ընկերությունն է կառուցում հյուրանոցը: Այն կլինի թվով երրորդ «Մարիոթը» Հայաստանում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին