Կարևոր իրադարձություններ

Իսրայելը դուրս է եկել միջազգային իրավունքի շրջանակներից ու դարձել է մերժված երկիր. ԱՊԼ

13 Հոկտեմբեր, 2015 22:11
Իսրայելը դուրս է եկել միջազգային իրավունքի շրջանակներից ու դարձել է մերժված երկիր. ԱՊԼ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը դարձել է մերժված երկիր, որը գոյություն ունի միջազգային իրավունքի շրջանակներից դուրս։ Այդ մասին Կահիրեում հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելին։

Նա մասնակցել է ԱՊԼ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպմանը, որը նվիրված է եղել Արևելյան Երուսաղեմում ու Հորդանան գետի Արևմտյան ափին տիրող իրավիճակին. «Մենք մտադիր ենք հասնել պաղեստինցիների պետության միջազգային պաշտպանությանը, իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի Իսրայելի հարձակումների դեմ նրանց պայքարին, որը վերածվել է մերժված երկրի՝ դուրս գալով միջազգային իրավունքի շրջանակներից։ Պաղեստին պետության պաշտպանությունը դարձել է հրատապ անհրաժեշտություն, և մենք աշխատելու ենք դրա վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին