Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Հոկտեմբերից Գյումրիի օդանավակայանից իրականացվող թռիչքների քանակը կավելանա

13 Սեպտեմբեր, 2017 19:47
Հոկտեմբերից Գյումրիի օդանավակայանից իրականացվող թռիչքների քանակը կավելանա

Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու Գյումրիում, ինչպես նաև մյուս համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցին: «Մենք չենք կարծում, որ հարկային արտոնություններով է, որ մենք պետք է Գյումրին զարգացնենք: Հատկապես այն պարագայում, երբ մենք ներմուծման ժամանակ ունենք հատուկ գործիքակազմ, երբ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի հետաձգում ենք նախատեսում»,- նշեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը ստացել է հանձնարարություն՝ զբաղվել Գյումրիի զարգացման ծրագրով: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց պատգամավորի դիտարկմանը, որ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ կա: «Դրա համար մենք նախաձեռնել ենք Կումայրիի ծրագիրը, որը իր բնույթով կորպորատիվ նոր մշակույթ է բերում իր հետ: Ես համոզված եմ, որ Գյումրիի զբոսաշրջային գրավչության ներուժը մենք լիարժեք չենք օգտագործում, սակայն լինելու է համալիր ծրագիր: Դուք գիտեք, որ մենք աշխուժացրել ենք Գյումրիի օդանավակայանի աշխատանքը: Երկու ավիաընկերություն արդեն աշխատում է այդ օդանավակայանում, իսկ հոկտեմբերից ավելանալու է թռիչքների քանակը»,- նշեց վարչապետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին