Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան և Վրաստանը պայմանավորվել են իմ հարցով. Սաակաշվիլի

08 Սեպտեմբեր, 2017 20:28
Ուկրաինան և Վրաստանը պայմանավորվել են իմ հարցով. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան և Վրաստանը համաձայնության են եկել նրա հարցով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք տեսնում ենք, որ կա Պորոշենկոյի և Իվանիշվիլիի պայմանավորվածություն: Նրանք շանտաժի են ենթարկում և վախեցնում են ինձ: Նրանք ասում են, որ եթե ես գամ Ուկրաինա, ապա մեղադրանքներով կհայտնվեմ բանտում, որոնք իրականում ոչ մեկ չի ճանաչում»,- հայտարարել է Սաակաշվիլին Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետը նշել է, որ Պորոշենկոն որոշել է ազատվել քաղաքական հակառակորդից»:

«Ես ձեզանից չեմ վախենում: Ես ճիշտ եմ»,- հայտարարել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին