Կարևոր իրադարձություններ

Կարեն Շահնազարովը պատրաստ է Ռուսաստանը ներկայացնել «Օսկար»-ում

23 Օգոստոս, 2017 19:37
Կարեն Շահնազարովը պատրաստ է Ռուսաստանը ներկայացնել «Օսկար»-ում

Ռեժիսոր Կարեն Շահնազարովը պատրաստ Է իր «Աննա Կարենինա: Վրոնսկու պատմությունը» ֆիլմով Ռուսաստանը ներկայացնել «Օսկար»-ի մրցույթում, բայց կարծում է, որ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է, քանի որ հարկավոր է սպասել «Օսկար»-ի կոմիտեի որոշմանը:

«Ես արդեն երեք անգամ Ռուսաստանը ներկայացրել եմ «Օսկար»-ում, դա ինձ համար նորություն չի: Բայց հարկավոր Է սպասել՝ ինչպես կքվեարկեն, դա խաղի կանոնն Է մեր կինոյում»,-օգոստոսի 23-ին ասել Է Շահնազարովը ՌԻԱ Նովոստիին:

«Աննա Կարենինա.Վրոնսկու պատմությունը» ֆիլմը ներկայացնում Է Շահնազարովի սերիալի կինո-տարբերակը, սերիալ որը ցուցադրվում էր «Ռոսիա-1»-ի եթերում: Կինոնկարում երկու զուգահեռ սյուժե է զարգանում. առաջինը Ալեքսեյ Վրոնսկու և Աննա Կարենինայի բոլորին հայտնի ծանոթությունն Է, իսկ երկրորդը՝ ծերացած Բրոնսկու ծանոթությունը արդեն մեծացած Սերգեյ Կարենինի հետ ռուս-ճանոպական պատերազմի դաշտերում 30 տարի անց: Գլխավոր դերերը, ինչպես և սերիալում, խաղացել են Մաքսիմ Մատվեևը և նրա կինը՝ Ելիզավետա Բոյարսկայան:

 

Լրահոս

Դիտել ավելին