Կարևոր իրադարձություններ

Աշտարակի բնակիչը խոհանոցում գյուրզա է հայտնաբերել

23 Օգոստոս, 2017 12:05
Աշտարակի բնակիչը խոհանոցում գյուրզա է հայտնաբերել

Օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին