Կարևոր իրադարձություններ

Կարևոր տեղեկություն վարորդների համար. օգոստոսի 28-ից Երևանում նոր տեղադրված արագաչափ սարքեր են գործելու

23 Օգոստոս, 2017 10:10
Կարևոր տեղեկություն վարորդների համար. օգոստոսի 28-ից Երևանում նոր տեղադրված արագաչափ սարքեր են գործելու

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Երևան քաղաքի Էրեբունի փողոց (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 
- Երևան քաղաքի Գյուրջյան փողոց (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 
1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին