Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը հորդորրում է ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից. եղանակն առաջիկա օրերին

21 Օգոստոս, 2017 13:16
ԱԻՆ-ը հորդորրում է ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից. եղանակն առաջիկա օրերին

Օգոստոսի 22-ից 26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին