Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. սրճարանի մենեջերն ու անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել 18-ամյա ուսանողին

15 Օգոստոս, 2017 22:46
Արտակարգ դեպք Երևանում. սրճարանի մենեջերն ու անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել 18-ամյա ուսանողին

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում «քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության կենտրոնական բաժին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, 18-ամյա Հրայր Չալաբյանն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ նույն օրը, ժամը 00:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում գտնվող Դայմոնդ սրճարանում ծեծի է ենթարկվել սրճարանի մենեջերի և անվտանգության ծառայողների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին