Կարևոր իրադարձություններ

«Playboy»-ը կդադարի մերկ կանանց լուսանկարներ հրապարակել

13 Հոկտեմբեր, 2015 19:00
«Playboy»-ը կդադարի մերկ կանանց լուսանկարներ հրապարակել

Տղամարդկանց համար նախատեսված «Playboy» ամսագիրը կդադարի ամբողջովին մերկ կանանց լուսանկարներ զետեղել իր էջերում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում տալով The New York Times-ին:

Նոր դիզայնով ամսագրում կլինեն կանանց գայթակղիչ լուսանկարներ, սակայն ամբողջովին մերկ լուսանկարները կվերանան ամսագրից: Ամսագրի նոր դիզայնով համարները կվաճառվեն 2016թ-ի մարտից:

Այս քայլով ամսագիրն ավելի ժամանակակից կդառնա: Այն նախատեսված կլինի 13 տարեկանից բարձր մարդկանց համար: Հոդվածները և հարցազրույցները նույն կերպ կշարունակվեն լույս տեսնել ամսագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին