Կարևոր իրադարձություններ

«Բաքվի պրիմիտիվ քարոզչության ևս մեկ օրինակ» (լուսանկար)

08 Օգոստոս, 2017 09:17
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Բաքվի պրիմիտիվ քարոզչության ևս մեկ օրինակ» (լուսանկար)

Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց,որ հայկական կողմը գնդակոծել է Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանի Գարալար գյուղը,որի պատճառով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք,այդ թվում նաև 13-ամյա Ռամին Յուսիֆովը...Ադրբեջանկան կողմը խոստացել էր ներկայացնել մանրամասներ,որոնք չուշացան,քանի որ դրանք վաղուց էին պատրաստվցած...Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի անգրագետ և պրիմիտիվ աշխատակիցները մահճակալին պարկած մի երեխայի լուսանկար են տարածել,որի ծնկներին աննաշան քերծվածքներ կան,որոնք որքան կարելի է կռահել հին են,իսկ մի ոտքի ծնկից ներքև էլ վիրակապ է դրված,և ինչ-որ մեկը ցուցամատով ցույց է տալիս այդ վիրակապը՝երևի պարզաբանելու համար,որ հայերը հենց այդ ոտքն են վնասել...

Սա արդեն մարազմ է...Որքան կարելի է պրիմիտիվ և հիմար լինել,որ նույնիսկ ապատեղեկատվությունն այնպես մատուցել,որ շատ արագ բացահայտվես և անհարմար իրավիճակի մեջ հայտնվես,ինչպես դա անում են մեր արևելյան հարևանները...
Համոզված եմ,որ հերթական հիմարությունը նախապատրաստելու համար Զաքիր Հասանովի մանկլավիկները իր մառային արձակուրները վայելող ինչ-որ մի երեխայի են բերել և որպես վիրավորի են ներկայացնում...
Ադրբեջանում հավատացել են,որ մեկ ամիս առաջ Զահրա Գուլևայի դիակի լուսանկարների "դեֆիլեն" մեծ ազդեցություն է ունեցել,գոնե սեփական հասարակության վրա և հիմա որոշել են նոր "սարսափելի" բան ներկայացնեն...Բայց պետք է նշեմ,որ նոր բեմադրությունը շատ թույլ էր և պրիմիտիվ...
Հ.Գ.Քանի դեռ Իլհամ Ալիևիը նոր ապատեղեկատվությամբ կրկին սաստկացնում է հայատյացությունն Ադրբեջանում,13-ամյա Ռամինն Ադրբեջանի ՊՆ-ի "ֆոտոսեսիայից" հետո իր ընկերների հետ բակում ֆուտբոլ կամ պահմտոցի են խաղում...

 

Լրահոս

Դիտել ավելին