Կարևոր իրադարձություններ

«Միացյալ Արաբական Էմիրություններում զզվում են Թուրքիայից»

05 Օգոստոս, 2017 15:22
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Միացյալ Արաբական Էմիրություններում զզվում են Թուրքիայից»

Թուրքական SABAH թերթի ձեռքում է հայտնվել ԱՄՆ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Յուսուֆ Ութեյբեյի և ամերիկայն New York Times-ի լրագրողներից մեկի նամակագրությունը,որում արաբ դիվանագետն իր հակարկանքն է հայտնում Թուրքիայի նկատմամբ և բացահայտում ՄԱԷ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող անտագոնիզմը...Ըստ թուրքական պարբերականի,Ութեյբեն բավական ուժեղ դիրքեր ունի Աբու Դաբիյում և մեծ է նրա դերակատարությունը "Քաթարյան ճգնաժամում"...Նա բավական սերտ կապեր ունի նաև Էր Ռիադում...Ըստ տեղեկությունների,Յուսուֆ Ութեյբեն նաև սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝Ջերարդ Քուշների հետ,ով հայտնի է իր բավական ակտիվ իսրայելամետ լոբբիստական գործունեությամբ...

Յուսուֆ Ութեյբեն ամերիկյան լրագրողին խորհուրդ է տալիս ավելի շատ հակաթուրքական հոդվածներով հանդես գալ,քանի որ ամերիկացիների մեծ մասը տեղյակ չեն Անկարայում տեղի ունեցող գործընթացներից..."Երկարաժամկետ հեռանկարում, Թուրքիան սպառնալիք է մեզ համար",-ասել է դեսպանը...
Հիշեցնեմ,որ Յուսուֆ Ութեյբեն մայիս ամսին ևս աչքի էր ընկել իր հակաթուրքական հայտարարություններով...Այդ ժամանակ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերը ՄԱԷ-ի դեսպանը Վաշինգտոնում հայտարարել էր."Նա հասկանում է միայն ուժի լեզուն..."
Այս նամակագրության այս պահին ի հայտ գալը պատահական չէ...Էր Ռիադը և Աբու Դաբին սարսափելի դժգոհ են Էրդողանի "քաթարյան քաղաքականությունից",ով օգտվելով արաբական աշխարհում տեղի ունեցած պառակտումից, փորձում է ուժեղացնել իր դիրքերը Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում...Սաուդյան Արաբիան և ՄԱԷ-ն դեռ այսպիսի լրատվական արտահոսքների միջոցով են հասկացնում Անկարային վերջ տալ իր էքսպանսիոնիստական քաղաքականությանը...
"Քաթարյան ճգնաժամը" Թուրքիայի բռնապետի կողմից օգտագործվեց նեոօսմանական քաղաքկանությունն առաջ տանելու նպատակով...Շատ կարճ ժամանակհատվածում Թուրքիան Քաթարում 3-4 հազարանոց բանակ տեղակայեց և զորավարժություններ է անում Սաուդյան Արաբյիայի սահմանին...
ինչպես ասում են՝"Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է..." Պաշտոնական Երևանը հնարավորինս պետք է օգտագործի արաբական աշխարհում գլուխ բարձրացրած հակաթուրքակյան ալիքը...

 

Լրահոս

Դիտել ավելին