Կարևոր իրադարձություններ

Փենսի այցելությունը Վրաստան և Էստոնիա Մոսկվայի համար խնդիր չի ներկայացնում. Պեսկով

01 Օգոստոս, 2017 16:30
Փենսի այցելությունը Վրաստան և Էստոնիա Մոսկվայի համար խնդիր չի ներկայացնում. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսի այցելությունը Վրաստան և Էստոնիա Մոսկվայի համար խնդիր չի ներկայացնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան միայն այն ժամանակ է մտահոգվում, երբ խոսքը գնում է Ռուսաստանի սահմաններին ռազմական ենթակառուցվածքներ մոտեցնելու մասին։

«Համագործակցությունը մեզ համար դառնում է մեծ խնդիր։ Սակայն ԱՄՆ-ի հետ մեր հարևան պետությունների հետ հարաբերություններին մենք հարգանքով ենք վերաբերվում»,-ասել է նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին