Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար. ԱՄՆ փոխնախագահ

31 Հուլիս, 2017 14:24
Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար. ԱՄՆ փոխնախագահ

Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար։ Interfax-ի փոխանցմամբ` այս մասին Բալթյան պետությունների նախագահների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:

«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակից-պետությունների համար, և Միացյալ Նահանգներն ամեն ինչ կանի դրա կանխման համար»,-ասել է նա ու հույս հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն:

Նա երախտագիտություն է հայտնել Էստոնիային ՀՆԱ 2 տոկոսը պաշտպանության մեջ ներդնելու մասին ՆԱՏՕ-ի չափորոշիչը կատարելու համար, և գոհունակություն արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ Լատվիան ու Լիտվան խոստացել են հասնել այդ նպատակին հաջորդ տարի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին