Կարևոր իրադարձություններ

Տներից մեկի բակում նկատվել է օձ

29 Հուլիս, 2017 12:48
Տներից մեկի բակում նկատվել է օձ

Հուլիսի 28-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գայի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 28-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 28-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Վայքց ձորի մարզի Վայք քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի վերջնամասում գտնվող Գ. Մ.-ին պատկանող անասնագոմում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

 
 

Լրահոս

Դիտել ավելին