Կարևոր իրադարձություններ

Արարատում ուսուցչուհին աշխատանքից ազատվել է պահանջված կաշառքը չտալու համար

29 Հուլիս, 2017 11:51
Արարատում ուսուցչուհին աշխատանքից ազատվել է պահանջված կաշառքը չտալու համար

Արարատի մարզի Սիս գյուղի դպրոցի ուսուցչուհին աշխատանքից ազատվել է պահանջված կաշառք չտալու համար: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Դեռևս 2014թ. դպրոցի տնօրենը ուսուցչուհուն աշխատանքից չազատելու դիմաց նրանից գումար է պահանջել, սակայն մեկ տարի անց ուսուցչուհին կրկին հայտնվել է աշխատանքից ազատման վտանգի առաջ:
Այս անգամ ևս տնօրենը խոշոր չափերի հասնող գումար է պահանջել և քանի որ պահանջը չի կատարվել՝ ուսուցչուհին դպրոցից հեռացվել է:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ նշված ուսուցչուհին այդ դպրոցում դասավանդել է շուրջ երեք տասնյակ տարիներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին