Կարևոր իրադարձություններ

Իրեն ամենամեծ բարեգործական կազմակերպությունը համարող ՀԲԸՄ-ն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախ է ուղարկել 325 հազար ԱՄՆ դոլար. «Հրապարակ»

25 Հուլիս, 2017 08:00
Իրեն ամենամեծ բարեգործական կազմակերպությունը համարող ՀԲԸՄ-ն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախ է ուղարկել 325 հազար ԱՄՆ դոլար. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրեն ամենամեծ բարեգործական կազմակերպությունը համարող Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ըստ հիմնադրամի հրապարակած ամենաթարմ հաշվետվության՝ 2015-ի դրությամբ գումարային հաշվեկշռում առկա է 366,664,912 դոլար, որի մեծ մասը՝ 229,489,684 ԱՄՆ դոլարը, արժեթղթերի տեսքով է) ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախ է ուղարկել 325 հազար ԱՄՆ դոլար, որը հավաքվել է նվիրաբերությունների ժամանակ: Ըստ մեր աղբյուրների՝ նման նվազ մասնակցությունը բացատրվում է նրանով, որ ՀԲԸՄ-ն հետեւյալ դիրքորոշումն է որդեգրել՝ մեծ ներդրում կանի, եթե Հայաստանում եւ Արցախում «շատ վատ բան պատահի», այսինքն՝ վիճակը ծայրահեղ լինի:
 
Ուսումնասիրելով հիմնադրամի իրականացրած ծրագրերը` պարզ է դառնում, որ դրանց գերակշիռ մասն ուղղված է եկեղեցուն, տարբեր տեսակի սեմինարների կազմակերպմանը, ինչը, իհարկե, ողջունելի է, սակայն երբ նման մեծ կարողությամբ կառույցը մինիմալ մասնակցություն է ունենում Հայաստանի եւ Արցախի համար ռազմավարական նշանակության ոլորտներում, աջակցում է զուտ անձնական համակրանքից ելնելով ու նյութական ոչ ծանր կացության մեջ գտնվող եկեղեցուն, մեղմ ասած, անհասկանալի է»:
 
 
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին