Կարևոր իրադարձություններ

«Ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է, շղթան իր օրենքներն ունի. «Իրատես»

21 Հուլիս, 2017 08:42
«Ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է, շղթան իր օրենքներն ունի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դեղագործական ֆիրմա-բժիշկ-դեղատուն շղթան իր սեփական օրենքներն ունի, եւ շատ հաճախ հիվանդներին նշանակում են այնպիսի դեղեր, որոնք իրականում ոչ միայն չեն օգնում, այլեւ վնասում են մարդու առողջությանը:

Իսկ բժիշկը գումարներ է դիզում, քանի որ այդ դեղերը հիվանդներին առաջարկելով (անկախ հանգամանքից` դա նրան ցուցված է, թե ոչ), վաճառքից կլորիկ գումար է վաստակում: «Ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է, եւ այդ ամենն արվում է մարդկանց առողջության հաշվին: Ասում են` շատ քիչ են այն բժիշկները, որոնք դուրս են այս շղթայից եւ բարեխղճորեն են իրենց աշխատանքը կատարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին