Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 4000 ռուսաստանցի Թուրքիայի սև ցուցակում է

17 Հուլիս, 2017 17:07
Ավելի քան 4000 ռուսաստանցի Թուրքիայի սև ցուցակում է

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 2011թ. մինչ այժմ երկրից արտաքսվել է 804 Ռուսաստանի քաղաքացի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով:

Ըստ թուրքական «Haberrus» լրատվամիջոցի՝ վերոնշյալ կասկածանքով ևս 4128 ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Թուրքիա: 

Աղբյուրը շեշտում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի սև ցուցակի մեջ են հայտնվել 146 երկրների 53.781 քաղաքացի: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605), Ռուսաստանից  (4128):

Ամենաշատը արտաքվել են Ռուսաստանի(804 մարդ), Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիներ:  

 

Լրահոս

Դիտել ավելին