Կարևոր իրադարձություններ

Մերուժան Սիմոնյանը 2 ավտոմեքենա ունի՝ «LEXUS» և «TOYOTA» մակնիշների. «Փաստ»

15 Հուլիս, 2017 07:35
Մերուժան Սիմոնյանը 2 ավտոմեքենա ունի՝ «LEXUS» և «TOYOTA» մակնիշների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը երկու ավտոմեքենա ունի, ինչն իմանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Այսպես, Սիմոնյանը հայտարարագրել է «LEXUS LX 470» և «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ որպես անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ ու հողին ամրակայված այլ անշարժ գույք:

Մերուժան Սիմոնյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 800 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 231 հազար դրամ, որն էլ իր հերթին ստացվել է աշխատավարձից:

Մերուժան Սիմոնյանը պատգամավոր է ընտրվում երկրորդ անգամ, իսկ մինչ այդ էլ աշխատել է որպես ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19–րդ բաժնի պետ, հարկային ծառայության գնդապետ է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին