Կարևոր իրադարձություններ

Բնական միջոցներ՝ մոծակներին և այլ միջատներին վանելու համար

16 Հուլիս, 2017 15:00
Բնական միջոցներ՝ մոծակներին և այլ միջատներին վանելու համար

Ամառն իր հետ ջերմություն ու ուրախություն է բերում, սակայն մոծակներն ու խայթող այլ միջատները կարող են մեծ տհաճություն պատճառել: Այնուամենայնիվ՝ գոյություն ունեն բնական միջոցներ, որոնց բույրը կօգնի վանել միջատներին:

 

Կատվադաղձ (кошачья мята)

 

Սա միջատների դեմ պայքարի շատ հին ու փորձված միջոց է: Հարկավոր է պարզապես թարմ կատվադաղձը դնել տան մուտքի և պատուհանների մոտ, որպեսզի մոծակները տուն չներթափանցեն:

 

Սեզ (пырей)

 

Այս հայտնի բույսի եփուկը կօգնի ազատվել նույնիսկ արյունախում միջատներից: Հարկավոր է մի բուռ սեզի մանրազրած արմատներին ավելացնել 1.5 լիտր ջուր, եռացնել և 20-30 րոպե թրմել: Այս եփուկը մաշկին ու հագուստին քսելու դեպքում կարելի է 2-3 ժամ պաշտպանվել մոծակներից:

 

Եթերայուղեր

 

Մոծակներին վանելու հիանալի միջոց է ցիտրոնելայի յուղը: Պարզապես հարկավոր է դրա մի քանի կաթիլը լցնել ճաշի գդալի մեջ և թողնել սենյակում՝ այդտեղ եղած մոծակներին վանելու համար:

 

 

Բնության գրկում մաքուր օդին ընթրիք կազմակերպելու սիրահարները միջատներից պաշտպանվելու համար պարզապես կարող են մոմեր վառել և դրանցից յուրաքանչյուրի վրա մի փոքր էվկալիպտի, անիսոնի կամ թեյի ծառի եթերայուղ կաթեցնել:

 

Մեխակ

 

Մեխակի թուրմի բույրը դուր չի գալիս միջատներին, ուստի այն հիանալի միջոց է մոծակներից և այլ միջատներից պաշտպանվելու համար: Միջատներին վանող թուրմը պատրաստելու համար հարկավոր է 5 գրամ մեխակին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել և եփել ևս 15 րոպե: Սառելուց հետո թուրմին ավելացնել մեկ ճաշի գդալ սպիրտ և քսել խառնուրդը մարմնի բաց հատվածներին՝ խուսափելով աչքերի և բերանի հատվածից:

 

Կտտկենի (бузина) և լոլիկ

 

Մոծակներից մեկընդմիշտ ազատվելու համար կարելի է տան պատուհանների տակ կտտկենու թփեր տնկել: Բույսի առաջին տերևների ի հայտ գալուն պես մոծակներն այլևս չեն անհանգստացնի:

 

Նմանատիպ ազդեցությամբ են օժտված նաև լոլիկի, սխտորի, կատվախոտի, ռեհանի, թխենու (черемуха) և լվածաղկի (пижма) տերևները:

 

Ի դեպ՝ եթե տան մոտակայքում կա լճակ կամ բաց լողավազան, ապա ամռանը կլինեն նաև մոծակներ, քանի որ դրանք ձվադրում են ջրում: Այս դեպքում հազարավոր մոծակների դեմ պայքարելու համար կարելի է ձեռք բերել փոքրիկ ձկներ՝ գամբուզիաներ, որոնք կբնակվեն այդ ջրում և կսնվեն միջատների ձվերով՝ թույլ չտալով, որ դրանք բազմանան:

 

Նյութի աղբյուրը՝ chel.aif.ru

 

Լրահոս

Դիտել ավելին