Կարևոր իրադարձություններ

Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ կան՝ իրենք են միակ ճիշտը». «Փաստ»

05 Հուլիս, 2017 08:45
Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ կան՝ իրենք են միակ ճիշտը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց՝ «Ժառանգությունն» այսօր որևէ ուժի հետ չի բանակցում ու քաղաքական կոնսուլտացիաներ չկան:

Այս մասին «Փաստի» հարցին ի պատասխան ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Եթե կցանկանան միավորվել բոլորով, մենք պատրաստ ենք մաս կազմել, չեն ցանկանա, իրենց խնդիրն է: Մարդիկ կան, որոնք ընդունում են էդ գաղափարը, մարդիկ կան՝ չեն ընդունում, մարդիկ կան՝ իրենք են միակ ճիշտը: Մի խոսքով՝ նորմալ հայկական իրավիճակ ա»,– ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ հակադարձելով Ժառանգության հասցեին հնչած գնահատականներին:

Նշենք, որ «Ելք» դաշինքն ու ՀԱԿ–ը արդեն իսկ ոչ դրական արձագանք են տվել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին: Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել այդ գաղափարը կենսունակ դարձնելու համար, Մարտիրոսյանն ասաց. «Կենսունակ դարձնելու համար որևէ բան չենք պատրաստվում անել, բացի այն, որ մաս կկազմենք: Պաշտոն չենք բաժանում, որ բանակցենք: Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբում չի ստեղծում, ինքը ասաց՝ որևէ մեկին չեմ հրավիրում, կցանկանան՝ խնդիր չկա, չեն ցանկանա` իրենց գործն է»:

 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին