Կարևոր իրադարձություններ

Գագիկ Բեգլարյանի նորընտիր պատգամավոր եղբայրը 4 հատ բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

29 Հունիս, 2017 08:22
Գագիկ Բեգլարյանի նորընտիր պատգամավոր եղբայրը 4 հատ բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հակոբ Բեգլարյանը, ով ՀՀԿ մեծամասնական կարգով այս տարվա ապրիլին պատգամավոր է ընտրվել Երեւանի թիվ 4 ընտրատարածքից, երկու ավտոմեքենա ունի՝ «BMW X5 4.4 I» եւ «LEXUS LS 460»: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Հակոբ Բեգլարյանը նաեւ բաժնետոմսեր ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար՝ 19 միլիոն 231 հազար եւ 40 հազար դրամի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 37 միլիոն դրամ, 72 հազար եվրո եւ 100 հազար ամերիկյան դոլար, եկամուտները՝ 2 միլիոն 120 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից:

Որպես անշարժ գույք Բեգլարյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք՝ երկուական բնակարան եւ հողամաս, թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքի տարածք, մեկ բազմաբնակարան բնակելի շենք եւ մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին