Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտը հստակեցնում են տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր

26 Հունիս, 2017 16:52
ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտը հստակեցնում են տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հունիսին Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Ընդհանուր  ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Շերբակովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ասպարեզում համագործակցության հարցերը, նախանշել տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այցելել է իր ուսուցչի` Նոբելյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից Ալեքսանդր Պրոխորովի հուշարձան և ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին