Կարևոր իրադարձություններ

Շուլցը կոչ է արել Էրդողանին ազատ արձակել բանտարկված լրագրողներին

26 Հունիս, 2017 12:53
Շուլցը կոչ է արել Էրդողանին ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» (SPD) կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Թուրքիայի նախագահին կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին:

Ըստ գերմանական «Deutsche Welle»  լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  նա այդ մասին խոսել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ:

Շուլցը շեշտել է, որ եթե նախկինում Թուրքիան ընթանում էր ժողովրդավարության ճանապարհով, ապա այժմ այդ հարցում հետքայլ է անում: Հիշեցրել է, որ բազմաթիվ ընդդիմադիր լրագրողներ Թուրքիայում գտնվում են անազատության մեջ:

«Եթե հնարավոր է, իսկույն հիմա ազատ արձակեք բանտարկված լրագրողներին: Ի դեպ, այն ազատությունը, որը Էրդողանը իր երկրում  հրաժարվում է տալ քաղաքացիներին, այստեղ է պահանջում»,- նկատել է տվել Շուլցը:

 

Լրահոս

Դիտել ավելին