Կարևոր իրադարձություններ

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Ուֆայում»

25 Հունիս, 2017 16:20
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Ուֆայում»

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում «Ուֆայում»:

 

Ֆուտբոլիստն այսօր նաև ստուգողական հանդիպման է մասնակցել «Խիմկիի» հետ` մասնակցելով ամբողջ երկրորդ խաղակեսին:

Նշենք` «Ուֆան» և «Խիմկին» չեն կարողացել գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվել է գոլազուրկ` 0:0 հաշվով:

Հիշեցնենք` Արթուր Միրանյանի վերջին ակումբը եղել է մակեդոնական «Վարդարը», որից 2015 թվականին հեռանալուց հետո ֆուտբոլիստն առանց ակումբ էր մնացել:

 

Լրահոս

Դիտել ավելին