Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից (տեսանյութ)

24 Հունիս, 2017 22:39
ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից (տեսանյութ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հուսահատ պաշտպանում են իրենց դիրքերը Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը նրանց «մայրաքաղաքն» է համարվում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, գրոհայիններն ամեն կերպ դիմակայում են քաղաքի կենտրոնին մոտեցող «Սիրիական դեմոկրատական ուժեր» քուրդ և արաբ ընդդիմադիր զորամիավորման ստորաբաժանումների մարտիկների գրոհներին:

«Սիրիական դեմոկրատական ուժերի» ջոկատներին աջակցություն են ցուցաբերում ամերիկյան ավիացիան և հրետանին:

BBC-ի թղթակիցը եղել է գրոհայինների վերահսկողության տակ գտնվող քաղաքում և առաջին գծից լուսաբանել մարտերի ընթացքը:

Նրա խոսքով` եթե իսլամիստները պարտվեն Ռաքքայում, դա կխորհրդանշի ԻՊ-ի խալիֆայության վերջը, սակայն դա չի նշանակի, որ ԻՊ-ի բռնությանն ու սիրիական պատերազմին վերջ է դրվելու:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին