Կարևոր իրադարձություններ

Բունդեսթագը հաստատել է գերմանացի զինվորների հեռացումը թուրքական ռազմաբազայից

21 Հունիս, 2017 23:58
Բունդեսթագը հաստատել է գերմանացի զինվորների հեռացումը թուրքական ռազմաբազայից

Հունիսի 21-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից բունդեսվերի զինվորականների դուրսբերման մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Բունդեսթագի «մեծ կոալիցիայի» կուսակցությունների ներկայացրած առաջարկին կողմ է քվեարկել 569 պատգամավորից 461-ը:

Գերմանացի զինվորականների հեռացման պատճառը Բունդեսթագի պատգամավորներին ռազմաբազա այցելելու Թուրքիայի կառավարության արգելքն է դարձել: Որպես պատճառաբանում տարբեր առիթներ են նշվել, այդ թվում և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Բունդեսթագի կողմից:

Պատճառներից մեկն էլ Բեռլինի կողմից Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի փախած թուրք զինվորականներին ապաստան տալն է:

 

Լրահոս

Դիտել ավելին