Կարևոր իրադարձություններ

«Օգնություն տալ չի նշանակում` շահարկեն և մեր ներքաղաքական խնդիրներին միջամտեն». Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

21 Հունիս, 2017 10:59
«Օգնություն տալ չի նշանակում` շահարկեն և մեր ներքաղաքական խնդիրներին միջամտեն». Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
«Օգնություն տալ չի նշանակում, որ պետք է այդ օգնությունը շահարկել և մեր ներքաղաքական խնդիրներին միջամտություն անել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով նախօրեին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը։ 
 
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք քննարկում են դիտողությունները, և ամենևին էլ չեն ասում, որ ամեն ինչ կատարյալ է։ «Հաջորդ ընտրությունների համար այդ դիտողությունները պետք է ի նկատի ունենանք»։ 
 
Shabat.am-ի հարցին, թե իշխանություններն ականջալուր կլինե՞ն դեսպանի հայտարարությանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ ցանկացած դիտողությունների, քննադատությունների մենք ակնաջալուր ենք և դա ի նկատի ենք ունենում։ Ինչպես նախորդ ընտրություններից հետո բոլոր առաջարկությունները մենք դիտարկեցինք, ընդունեցինք։ Այս ընտրությունների ընտրական օրենսգրքում չկար մի դիտարկում, որը մենք հաշվի չառնենք, ընդհուպ մինչև ցուցակների հրապարակում»։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին