Կարևոր իրադարձություններ

«Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ են զգացել հրդեհի ժամանակ շենքում թակարդված մարդիկ» (լուսանկարներ)

20 Հունիս, 2017 16:07
«Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ են զգացել հրդեհի ժամանակ շենքում թակարդված մարդիկ» (լուսանկարներ)

Հրշեջները, որոնք մարել են Grenfell Tower բարձրահարկում բռնկված խոշոր հրդեհը, 1 րոպե լռությամբ հարգել են տասնյակ զոհերի հիշատակը: Նրանք չեն կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել են:

Նշվում է, որ հրդեհը, որը բռնկվել էր բնակիչներից մեկի սառնարանի շարժիչի անսարքության հետևանքով՝ խլել է առնվազն 79 մարդու կյանք:


Հրշեջները պատմել են, որ իրենց համար չափազանց ծանր էր աշխատել շենքում:

«Անհնար է բառերով նկարագրել զգացողություններս, երբ շենքի ներսում էի, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ են զգացել հրդեհի ժամանակ շենքում թակարդված մարդիկ»,-պատմել է հրշեջներից մեկը:

Նշվում է, որ հրդեհի հետևանքով անօթևան են մնացել հարյուրավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրին 5.500 ֆունտ ստերլինգ է վճարվելու:

Հավելենք, որ ոստիկանության փոխանցմամբ՝ զոհերից մի քանիսի ինքնությունը հնարավոր չէ պարզել, քանի որ դիակները խիստ վնասվել են հրդեհից: Կան ընտանիքներ, որոնք կորցրել են միանգամից մի քանի անդամ: Հայտնի է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է 250 քննիչ, որոնց առաջնային նպատակն է զոհերի ինքնության պարզումը:

 

Լրահոս

Դիտել ավելին