Կարևոր իրադարձություններ

«Մի քանի ուշագրավ փաստեր` Միխեիլ Սահակաշվիլու «Пробуждение силы» գրքից»

12 Հունիս, 2017 11:32
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Մի քանի ուշագրավ փաստեր`  Միխեիլ Սահակաշվիլու «Пробуждение силы» գրքից»

Մեկ անգամ արդեն անդրադարձել եմ Միխեիլ Սահակաշվիլու "Пробуждение силы" գրքին։ Չնայած զբաղվածությանը ավարտեցի։

Մի քանի ուշագրավ փաստեր`

1. Պուտինը ուղղակիորեն սպառնացել է ոչնչացնել Վրաստանի անկախությունը․

2. Վրաստանի դեմ Պուտինի սանձազերծած ագրեսիան դադարեցվել է միայն ԱՄՆ֊ի կողմից զորքերի դեպի Սև ծով և օդային որոշ ուժեր Թբիլիսի ուղարկելուց հետո․

3. Վրաստանի դեմ Պուտինի ագրեսիայի դիմագրավման ժամանակ մեծ նշանակություն է ունեցել եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների անմիջական գտնվելը Թբիլիսիում․

4. Եվ եվրոպայում, և ԱՄՆ֊ում էլ կան պրոռուսական գործիչներ, որոնց մի մասը հակված չեն հակամարտության գնալ Կրեմլի հետ, սրել հակասությունը, այսպես կոչված "փոքր պատերազմների" պատճառով, մի փոքր խումբ սովորական կոռումպացված՝ փչացած գործիչներ են, կա ևս փոքր մեկ այլ խումբ, որ ուղղակի կոմպետենտ չեն․

5.այնուամենայնիվ, եթե պետության ղեկավարը գործում է արժանապատիվ, խելացի, և ոչ իր անձնական անվտանգության ու շահերից ելնելով, այլ իր պետության ու նրա քաղաքացիների շահերից ելնելով, ապա նման ղեկավարին ու գործիչին միշտ էլ օգնում են և աջակցում են․

6. մեր հաղորդակցության ողջ համակարգը քանի դեռ վերահսկվում է Մոսկվայի կողմից՝ հեռախոս, այդ թվում հատուկ կապերը, էլեկտրոնային հաղորդակցություն, տեղեկատվական դաշտը, միշտ էլ վտանգված է մեր անվտանգությունը, և խոցելի ենք հենց Կրեմլի կողմից

7. Վրաստանի իրական անկախությունը ձեռք բերվեց միմիայն Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելուց հետո․

8.Պուտինը, սովորական մանյակ է՝ մեծ պետության ղեկին, որը ընդհուպ անձնական սպառնալիք կարող է տալ փոքր պետության ղեկավարին, բայց այդ սպառնալիքը կարող է ազդել միայն այն ղեկավարի վրա, որը մինչև վիզը թաղված է կոռուպցիայի մեջ և այդ պատճառով սովորական վախկոտի մեկն է, որի համար սեփական անվտանգությունն ու սեփական իշխանության պահպանումն ավելի կարևոր է , քան պետության ու նրա քաղաքացիների շահը,

9. Բոլոր քիչ թե շատ ազդեցիկ պետություններում հստակ գիտակցում են․ որտեղ կան ռուսական զորքեր կամ ռուսական ռազմական բազա, այդ պետությունն այլևս զավթված է Կրեմլի կողմից․․

10. Մեր նման պետությունում որևէ փոփոխություն հնարավոր է, միմիայն եթե արմատախիլ արվի կրիմինալ, քրեական մշակույթը, գործելակերպը, եթե իշխանությունը ոչ միայն մերժի, այլև ամբողջությամբ ոչ լեգիտիմ, հանցագործություն համարի, դիտարկի քրեական աշխարհի և նրա ներկայացուցիչների հետ ցանկացած խոսակցություն և կապ/քրեական մշակույթով հարուստ ավանդույթներ ունեցող երկրում Սահակաշվիլին կարողացավ դա իրականացնել/

Բայց այնուամենայնիվ, կհորդորեմ ինքներդ կարդաք, շատ հետաքրքիր, թարմ ու մեր համար, մեր իրավիճակի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն այդ գրքում ներկայացված շատ մտքեր, տեղեկություններ․․

 

Լրահոս

Դիտել ավելին