Կարևոր իրադարձություններ

Եթե «Հրազդան» մարզադաշտը չհանեն «մասնավորեցման» ցուցակից՝ հնարավոր է Աշոտ Աղաբաբյանը գնի. «Հրապարակ»

10 Հունիս, 2017 09:10
Եթե «Հրազդան» մարզադաշտը չհանեն «մասնավորեցման» ցուցակից՝ հնարավոր է Աշոտ Աղաբաբյանը գնի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը:  Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ըն­դունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն:

Սե­փականատերը դեմ է դրան, քանի որ այն համար­վում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից: Աղաբաբյանի խոսքով՝ կառույցը սնանկացման եզրին է և չի կարող մասնավորեցվել:

«Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ինչ կարող եմ անել… Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, և մենք կհաշվարկենք մեր մի­ջոցները ու հնարավոր է՝ սեփականաշնորհենք»,- գրում է թերթը:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին