Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Ղուլյանը. «Փաստ»

08 Հունիս, 2017 07:20
ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Ղուլյանը. «Փաստ»

«Փաստի» տեղեկություններով առաջիկայում կշարունակվեն կադրային ու կառուցվածքային փոփոխությունները Պաշտպանության նախարարությունում:

Գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները կրճատելուն զուգահեռ մի քանի կադրային փոփոխություններ կլինեն առաջիկա օրերին:

2009–ից ՊՆ աշխատակազմի ղեկավար աշխատող Գառնիկ Հայրապետյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Մեր աղբյուրների վկայությամբ` նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի նրա տեղակալը՝ Դավիթ Ղուլյանը, ով այս պահին էլ, կարելի է ասել, իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները:

Դավիթ Ղուլյանին իր հետ բերել է նախարար Վիգեն Սարգսյանը: Եթե հիշում եք, Ղուլյանը նախկինում արդարադատության նախարարի խորհրդականն էր:

Նախարարությունում Դավիթ Ղուլյանին հարգանքով են վերաբերվում և համոզված են, որ Գառնիկ Հայրապետյանի նման նա իրեն «արտոնյալի» կարգավիճակ չի վերապահի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին