Կարևոր իրադարձություններ

Սենյակների, համարների, կահույքի կռիվն ավարտվել է. «Հրապարակ»

23 Մայիս, 2017 08:00
Սենյակների, համարների, կահույքի կռիվն ավարտվել է. «Հրապարակ»
Նախօրեին վերջապես ավարտվել է ԱԺ սենյակների բաշխումը։ Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն իր առաջին «մկրտությունն» է ստացել՝ բախվելով պատգամավորների «պրիմիտիվ կռիվներին»՝ սենյակների, կահույքի, մեքենաների համարների համար, ինչը եւս խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե աշխատելու, այլ վայելելու են եկել։ Աշխատակազմի ղեկավարի իր սենյակը Սաղաթելյանը զիջել է Միքայել Մելքումյանին՝ ինքը տեղավորվելով նոր մասնաշենքում։ Առավել ընդարձակ սենյակներ են զբաղեցրել Գալուստ Սահակյանն ու Հերմինե Նաղդալյանը։
 
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի հրահանգով։ Հաջորդ քայլն ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է անել կրճատումների ուղղությամբ․ տարիների ընթացքում խիստ ուռճացված աշխատակազմը, որտեղ տեղավորվել են տարբեր իշխանավորների ազգականները, հատուկ հաստիքներ ու բաժիններ են ստեղծվել նրանց տեղավորելու համար, հիմնովին կրճատման կարիք ունի։ Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարը բաշխել է նաեւ ավտոմեքենաները եւ մեքենաների համարների հարցում նոր լուծում է առաջարկել․ դիմել պետավտոտեսչությանը՝ նոր համարանիշներ հանելու համար։ Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, եւ գնացողներն էլ չեն հանձնել հին համարները։ Տղամարդկանց մի խավի համար լավ համարով մեքենա վարելը «պրեստիժի» հարց է։ Որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով։ Ընդ որում, դրանք կլինեն «ԱԺ» կամ «ՀՀ» տառերով։ Նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած եւ հետ կվերցվեն ավտոտեսչության կողմից։
 

Լրահոս

Դիտել ավելին