Կարևոր իրադարձություններ

Առաջիկա շաբաթվա եղանակի կանխատեսումը

23 Մայիս, 2017 00:00
Առաջիկա շաբաթվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

Մայիսի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի և 27-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի և 27-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.40C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`        7.80C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   18.80C

 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

Լրահոս

Դիտել ավելին