Կարևոր իրադարձություններ

Forbes. Ford-ի գլխավոր տնօրենին կազատեն աշխատանքից

22 Մայիս, 2017 22:31
Forbes. Ford-ի գլխավոր տնօրենին կազատեն աշխատանքից

Ամերիկյան Ford ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ֆիլդսը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, կազատվ աշխատանքից: Այս մասին գրում է Forbes-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Ֆիլդսին կփոխարինի Ջեյմս Հաքեթը, որը ներկայում ղեկավարում է ավտոհսկայի դուստր ձեռնարկությունը՝ Ford Smart Mobility-ն: Այն զբաղվում է նորարարական մշակումներով, այդ թվում՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների ստեղծման ոլորտում:

Պատճառն ընկերության տնօրենների խորհրդի վստահության նվազումն է, որը պայմանավորված է Ֆիլդսի ղեկավարման տարիներին ավտոմոբիլային շուկայում Ford-ի մասնաբաժնի՝ 40%-ով անկմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին